19 07 2024

Չփորձեք քաղաքական աստառ տալ` կոծկելով պետական պաշտոնյաների հանցավոր անգործությունը․ Մնացականյան

Չփորձեք քաղաքական աստառ տալ` կոծկելով պետական պաշտոնյաների հանցավոր անգործությունը․ Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչ որ անում է հիմա Ռոսսելխոզնադզորը սպասելի էր ու էս թեմայով էլ հենց հունիսի 30-ին էր կարծեմ, հանդիպել եմ էկոնոմիկայի նախարարի հետ ու խոսել եմ, ներկայացրել եմ ապագայում հնարավոր զարգացումները ու լուծման ուղիները։ Սա թաքուն բան չէ ու հորդորում եմ բոլոր, հատկապես իշխանամերձ շրջանակներին, չփորձեք քաղաքական աստառ տալ` պետական որոշ պաշտոնյաների հանցավոր անգործությունը չփորձեք կոծկել քաղաքական թեմաների տակ։

Այս խնդիրը ունի լուծում, կան լուծման տարբերակներ մնում է առաջնորդվել այդ տարբերակներով։ Իսկ թե ինչո՞ւ է Ռոսսելխոզնադզորը արել այս քայլը, խոսել եմ միշտ, մանրամասնել եմ մի քանի հաղորդման ժամանակ։ Հիմա գնդակը մեր դաշտում է։ Մնացածը ցույց կտա ժամանակը, էսքան բան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ